Լեռնադահուկային սպորտի Հայաստանի առաջնությունն ընդգրկվել է միջազգային ֆեդերացիայի օրացույցային պլանում
ՍպորտՄեկնարկել է լեռնադահուկի Հայաստանի մեծահասակների առաջնությունը:
Այս մասին ասաց Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:
«Մեր մեծագույն ձեռքբերումն այս առաջնության համար այն է, որ Հայաստանի լեռնադահուկասահքի առաջնությունն ընդգրկվել է միջազգային ֆեդերացիայի օրացույցային պլանում, ինչը նշանակում է, որ առաջնությունը վարկանիշային միավոր է տալիս»,-ասաց Սարգսյանը:
Հայաստանի առաջնությանը մասնակցում են 40 մարզիկներ Ծաղկաձորից, Վանաձորից, Երևանից և Ապարանից: