Ավտոարշավորդ Մարա Բաղդասարյանին նորից տուգանել են
ՀասարակությունԱվտոարշավորդ Մարա Բաղդասարյանին տուգանել են եւս 27 հազար ռուբլով՝ վարչական տուգանքը ժամանակին չվճարելու համար, հայտնում է «Մոսկվա» լրատվական գործակալությունը։
«Քննելով վարչական հործը, հաշվի առնելով մեղքը մեղմացնող ու ծանրացուցիչ բոլոր հանգամանքները՝ դատավորը վճռել է Մարա Բաղդասարյանին տուգանել 27 հազար ռուբլի գումարի չափով»,- ասված է դատարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
ԲԱղդասարյանը չէր ներկայացել դատական նիստին ու ներկայացրել էր միջնորդություն՝ գործն իր բացակայությամբ քննելու մասին։
Փետրվարի 27-ին հաշտարար դատավորը Մարա Բաղդասարյանին նշանակել էր եւս ութ տուգանք՝ 17 հազար ռուբլի գումարի չափով։