Snapchat -ի սեփականատիրոջ բաժնետոմսերը 44 տոկոսով աճել են սակարկությունների առաջին վայրկյաններին
ՀասարակությունSnapchat ծառայության սեփականատեր Snap ընկերության բաժնետոմսերի սակարկությունների առաջին վայրկյաններին ներդրողները արժետոմսերի արժեքը բարձրացրել են 44 տոկոսով։ Առաջին գործարքները իրականացվել են բաժնետոմսի դիմաց 24 դոլարով, հայտնում է Bloomberg–ը։
Snap -ն ավարտել է բաժնետոմսերի առաջնային տեղակայումը մարտի 1-ին։ Յուրաքանչյուր արժեթուղթն այդ ժամանակ գնահատվել է 17 դոլար, իսկ ամբողջ ընկերությունը՝ մոտ 24 մլրդ դոլար։
IPO Snapchat-ը պատմության մեջ խոշորագույն տեխնոլոգիական IPO –ներից է։ ԸՆկերությունը գնահատվել է Twitter–ից մոտ կրկնակի շատ, բայց շատ ավելի քիչ, քան Facebook–ը, որի կապիտալիզացիան կազմում է ավելի քան 400 մլրդ։
Snapchat-ը պոպուլյար հավելված է լուսանկարների ու տեսագրությունների միջոցով հաղորդակցվելու համար։ Օրական դրանից օգտվում է ավելի քան 150 մլն մարդ։ Ընդ որում ընկերությունը իր պատմության մեջ ոչ մի օր եկամտաբեր չի եղել։