«Լեսթերի» չեմպիոնական մրցաշրջանի շահույթը
ՍպորտԱնգլիական «Լեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբը հրապարակել է անցած մրցաշրջանի ֆինանսական հաշվետվությունը: Անգլիայի չեմպիոնի տիտղոսն առաջին անգամ նվաճած «Լեսթերը» մինչեւ հարկերի վճարումն ունեցել է 16.4 միլիոն ֆունտ ստերլինգի շահույթ, ինչը քիչ է 2014-2015 թվականների մրցաշրջանի շահույթից՝ 34 միլիոն, հաղորդում է lcfc.com-ը:
Ակումբի շրջանառությունն աճել է 24 միլիոն ֆունտ ստերլինգով:
2014-2015 թվականների մրցաշրջանում «Լեսթեր Սիթին» պայքարում էր Պրեմյեր լիգայում տեղը պահպանելու համար: Այդ մրցաշրջանում ակումբի ֆինանսական հաջողությունները ռեկորդային են մնում: