Ագուերոն խոսել է իր ապագայի մասին
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն հայտարարել է, որ ցանկանում է երկարաձգել իր պայմանագրի ժամկետը «քաղաքայինների» հետ, սակայն հասկանում է, որ դա կախված չէ միայն իր ցանկությունից:
«Մոտ 3 ամիս է մնացել, որպեսզի կարողանամ ցույց տալ իմ ողջ կարողությունները: Ամեն ինչ կորոշվի հունիսին: Անձամբ ես ցանկանում եմ մնալ ակումբում:
Հունիսին բանակցություններ կվարեմ ակումբի ղեկավարության հետ: Ակումբում ինձ ակնարկել են, որ կարող եմ մնալ, սակայն չեմ ցանկանում մտածել այդ մասին ժամանակից շուտ»,- Ագուերոյի խոսքն է մեջբերում Sky Sports-ը: