Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությանը կմասնակցեն 4 մարզիկ
ՍպորտՀայաստանի մարմնամարզության հավաքականը աշխարհի գավաթի խաղարկությանը կմասնակցի 4 մարզիկով:
Արմենպրեսի հաղորդմամբ` այս մասին հայտնեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: Դոհայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը կներկայացնեն Արթուր Թովմասյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը:
«Փոփոխություններ են տեղի ունեցել: Օրինակ՝ Արթուր Դավթյանը չի կարող անել նույն ցատկերը, ինչ-որ Եվրոպայի առաջնությունում էր: Պահանջն այլ է: Մենք դեռ չունենք երկրորդ ցատկ, պետք է փորձենք այնտեղ»,- ասաց Սերոբյանը:
Մինչ գավաթի խաղարկությունը թիմը 11-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Դոհայում: Գավաթի խաղարկությունը կկայանա Դոհայում մարտի 20-26-ը: