Վերսկսվում է Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը
ՍպորտՎերսկսվում է Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունը:
Արմենպրեսի հաղորդմամբ` 18-րդ տուրի առաջին հանդիպումը կկայանա մարտի 4-ին «Բանանց»-ը սեփական հարկի տակ կհյուրընկալի «Ալաշկերտ»-ին:
Հաջորդ օրը` մարտի 5-ին կկայանան երկու հանդիպում: «Բանանց-3» մարզադաշտում «Արարատ»-ը կխաղա «Շիրակ»-ի հետ, իսկ «Գանձասար-Կապան»-«Փյունիկ» հանդիպումը կկայանա Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում:
Մրցաշրջանի առաջին հատվածից հետո լավագույն ռմբարկուները երեքն են՝ «Ալաշկերտ»-ից Միհրան Մանասյանը, «Շիրակ»-ից Վիուլեն Այվազյանը և «Գանձասար-Կապան»-ից Գեղամ Հարությունյանը խփել են 7-ական գնդակ: