Դավիթ Մանոյանը վնասվածք է ստացել
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը վնասվածք է ստացել:
«Վնասվածքս բավականին լուրջ է: Մենիսկս է պատռվել, որի վերականգնումը հիմնականում տևում է 4-6 շաբաթ: Դա նշանակում է, որ, ամենայն հավանականությամբ, չեմ կարողանա մասնակցել Հայաստան-Ղազախստան հանդիպմանը»,- Արմենպրեսի հաղորդմամբ` ասել է Մանոյանը:
Մարտի 26-ին՝ ժամը 20:00-ին, Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպումը: