Հայաստանի կանանց մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչն առանձնացնում է փորձի պակասը
ՍպորտՄարմնամարզության Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Լիզա Չատրջյանի խոսքով՝ աղջիկ մարմնամարզիկները փորձի պակաս ունեն: «Մեր երեք-չորս առաջատարներից երկուսը վատառողջ լինելու պատճառով բաց են թողնում առաջնությունը: Միջազգային մրցաշարերի մասնակցությունը շատ կարևոր է, քանի որ մենք փորձի մեծ պակաս ունենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց գլխավոր մարզիչը:
Հայաստանի առաջնությանը մասնակցում են 17 մարզիկներ Երևանից, Էջմիածնից և Գյումրիից:
Կանանց հավաքականը հուլիս ամսին կմասնակցի օլիմպիական փառատոնին: