Յուրգեն Կլոպ. Ես ծաղրածու չեմ եւ միշտ չեմ խելագարի նման ծիծաղում
ՍպորտԱնգլիայի առաջնության 27-րդ տուրից առաջ «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած «Արսենալի» հետ առաջիկա դիմակայության մասին:
«Ես չեմ կարող շատ բան ասել «Արսենալի» մասին: Այժմ մենք մրցաշրջանի միջնամասում ենք, կձգտենք վաղը հասնել լավ արդյունքի: 100 տոկոս լավատեսորեն եմ տրամադրված: Այս մրցաշրջանում արդեն ունեցել ենք վատ պահեր: Անհամաձայնեցված գործողությունները խաղադաշտում բերում են բացասական արդյունքի, եւ դա անտեսել հնարավոր չէ: Ես ծաղրածու չեմ, եւ միշտ չեմ խելագարի նման ծիծաղում: Իմ աշխատանքն է խաղացողներին վստահություն փոխանցելը:
«Էնֆիլդում» խաղալը առավելություն կտա մեզ: Սա մեր ստադիոնն է, նախորդ խաղն այստեղ ֆանտաստիկ էր: Մենք ցանկանում ենք դարձյալ ունենալ այդ հույզերը»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է dailymail.co.uk-ը:
Մարտի 4-ին կայանալիք «Լիվերպուլ» - «Արսենալ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին: Անցած տուրում «Լիվերպուլը» 1:3 հաշվով պարտվել էր չեմպիոն «Լեսթերին»: