Որքա՞ն դոլար են գնել եւ վաճառել հայաստանյան բանկերը
ՏնտեսությունՀայաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է փետրվարի 27-ից մարտի 03-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների ամփոփ տվյալները:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 87,334,512 դոլար 486,04 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 113,762,392 ԱՄՆ դոլար 487,21 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ իրականացվել է 8,050,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 487,09 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 14,566,248 եվրո 511,54 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 12,064,849 եվրո 515,83 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ եւ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 895,572,989 ՌԴ ռուբլի 8,33 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 343,766,213 ՌԴ ռուբլի 8,42 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ գործարք չի իրականացվել:
Փետրվարի 20-26-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 53.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 38.6 մլն ԱՄՆ դոլար: