Ստիվեն Կարին 3 միավորանոցներով շրջանցեց Կոբի Բրայանտին
Սպորտ«Գոլդեն Սթեյտի» առաջատար Ստիվեն Կարին Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) 3 միավորանոց դիպուկ նետումների ցուցանիշով շրջանցել է «Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտին, փոխանցում է ESPN-ը:
«Չիկագոյի» դեմ NBA-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղում Կարին 3 միավորանոց դիպուկ նետումների քանակը հասցրել է 1828-ի եւ լիգայում այդ ցուցանիշով բարձրացել 11-րդ տեղ: Ամերիկացուց նման արդյունքի հասնելու համար պահանջվել է 555 հանդիպում:
Կոբի Բրայանտը NBA-ում 1 827 դիպուկ 3 միավորանոց նետում է կատարել (1 346 խաղում):
NBA-ում 3 միավորանոցների ցուցանիշով 10-րդ տեղում է Չոնսի Բիլապսը, որը կատարել է 1830 նետում: