Երևան, 12.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ» Գեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ» Բավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ» «Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ» «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»


Stratfor․Ադրբեջանը չի կարող Ղարաբաղում էսկալացիա սկսել առանց Ռուսաստանի լռելյայն համաձայնության

Միջազգային

Ռուսաստանի ձեռքերում է ղարաբաղյան կարգավորման բանալին, չնայած գերիշխող տարածաշրջանային կարգավիճակը պահպանելու նրա ձգտումը նույնքան ուժեղ է, որքան եւ այդ խնդիրը լուծելու ցանկությունը։Այս մասին ասվում է ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի զեկույցում։

Հոդվածագրի խոսքով, բանակցություններում այդպես էլ ձեռք չի բերվել առաջընթաց, իսկ հավանականությունը, որ այս տարի ռազմական գործողությունները կվերսկսվեն, դեռ շատ մեծ է։ Ադրբեջանի նպատակն է առնվազն հարցականի տակ դնել ստատուս- քվոն, մինչդեռ Հայաստանի նպատակն է պահպանել իրավիճակն այնպիսին, ինչպիսին կա։ «Հայաստանի ու Ադրբեջանի չճկվող դիրքորոշումները փակուղի են տարել բանակցությունները, բայց կա նաեւ երրորդ վճռորոշ խաղացողը, որին պետք է հաշվի առնել, իսկ այդ խաղացողը Ռուսաստանն է։ Մինչ Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները ակնհայտ են, հակամարտությունում Ռուսաստանի՛ մոտիվացիան շատ ավելի բարդ է»,- գրում է փորձագետը։

Stratfor -ի փորձագետը համարում է , որ լայն իմաստով, այս երկու երկրների՝ ինչպես եւ նախկին ԽՍՀՄ մյուս երկրների հանդեպ, Ռուսաստանի հետաքրքրությունը իր ազդեցությունը պահպանելն է։ Հեղինակը համարում է, որ Ռուսաստանը «ընդհանուր առմամբ հաղթահարել է այդ խնդիրը Հայաստանում» , սակայն ուզում է Բաքվին էլ ավելի մոտեցնել իրեն։ Նա շեշտում է, որ 2016-ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ Ռուսաստանը չեզոք դիրքորոշում է զբաղեցրել, «եւ ոչ թե պաշտպանել իր հայ դաշնակիցներին՝ ռազմական ու քաղաքական առումներով» ։ «Իրականում Ադրբեջանը չէր կարող շարունակել էսկալացիան առանց Ռուսաստանի կողմից գոնե լռելյայն համաձայնության։ Չնայած Մոսկվան միջամտել է, որպեսզի կանխի լայնածավալ հակամարտությունը, բայց ուղերձի բովանդակությունն այն էր, որ Բաքուն գործողությունների մեծ ազատություն ունի տարածաշրջանում ու որ Երեւանը չի կարող ամբողջովին ապավինել Մոսկվային՝ իր անվտանգության երաշխավորման հարցում»,- գրում է վերլուծաբանը։

Հոդվածում նշվում է, որ ըստ լուրերի, Ռուսաստանն ուզում է առաջ մղել այսպես կոչված Լավրովի ծրագիրը, որը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի շուրջ հինգ շրջանների հանձնում Ադրբեջանին՝ Ռուսաստանի ղեկավարությամբ խաղաղապահների տեղակայման դիմաց։ Սակայն, հեղինակը նշում է, որ Հայաստանի կառավարությունը դեմ է այդ ծրագրին։ Ռուսաստանը երկու տարբերակ ունի՝ կամ Ադրբեջանին կանաչ լույս ցույց տա էսկալացիայի համար ու ճնշի Հայաստանին՝ զիջումների հասնելու համար։ Կամ էլ Մոսկվան կարող է օգտվել Հայաստանի կառավարությունում իր կապերից ՝ ազդեցություն գործելու համար։

Նշում են, որ չնայած Ռուսաստանը սերտ կապեր ունի մի քանի կառավարական ֆիգուրների (այդ թվում ԱԳՆ-ում ու ՊՆ-ում) ու քաղաքակա ն ընդդիմության առաջնորդների հետ, որոնք կարող են ավելի լոյալ վերաբերել Ղարաբաղի հարցով ռուսական դիրքորոշմանը, բայցեւայնպես հայ հասարակությունը թույլ չի տա նման գործարք։

Ինչ վերաբերում է երկրորդ սցենարին՝ Ադրբեջանին էսկալացիայի հարցում կանաչ լույս ցույց տալուն, ապա այն վտանգավոր է, քանի որ իրադարձությունները կարող են դուրս գալ վերահսկողությունից, ու Ռուսաստանը չի կարողանա «վերահսկել բռնությունը Լեռնային Ղարաբաղում»։

«Հնարավոր է նաեւ այն, որ Ռուսաստանն ուզում է Ադրբեջանի մոտ տպավորություն ստեղծել, թե ինքը Հայաստանին դրդում է քաղաքական զիջումների, նույնիսկ եթե դա այդպես չէ։ Այդ դեպքում Լավրովի ծրագիրը Մոսկվայի համար բացում է հեռանկարներ, որոնք ենթադրում են Ադրբեջանի հետ ավելի սերտ ռազմական համագործակցություն ու զենքի վաճառքի գործարքներ, ավելի սերտ կապերի զարգացում Բաքվի հետ, չխաթարելով Հայաստանի կառավարության դիրքորոշումները։ Դա էլ կարող է ռիսկային լինել, քանի որ անորոշ ժամանակով քաղաքական ստատուս- քվոյի պահպանումը Ադրբեջանի համար ձեռնտու չէ, այնպես որ Ռուսաստանը չի կարող շարունակել ձգձգել հարցը առանց որոշակի արդյունքների։ Դա հատկապես արդիական է, քանի որ մյուս տարածաշրջանային տերությունները՝ օրինակ Թուրքիան ու Իրանը , կարող են ավելի ակտիվանալ Կովկասում ու ի վիճակի լինել մարտահրավեր նետել Ռուսաստանի գերիշխանությանը»,- ասվում է հոդվածում։

Ամփոփելով՝ վերլուծաբանը նշում է, որ Ղարաբաղի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը ենթակա է տատանումների, քանի որ վերաբերում է Կովկասում ազդեցության պահպանման երկարաժամկետ շահերին։ Մոսկվայի վերջնական նպատակն է պահպանել ազդեցություն Հայաստանի ու Ադրբեջանի վրա ու ղարաբաղյան հակամարտությունը գործածել որպես միջոց՝ երկու երկրներում իր դիրքորոշումը ձեւավորելու համար։ Հենց դա կդառնա առանցքային գործոն ՝ հակամարտության քաղաքականության ու անվտանգության էվոլյուցիայի համար։ Իսկ հակամարտությունը, առաջիկա ամիսներին,ըստ երևույթին, ավելի պայթյունավտանգ կդառնա։

Պուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանԵ՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման ԳրիգորյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ»Գեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ»Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԲավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ»«2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան «Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներ