Կիեւ. Հայաստանը նվաճեց 1-ական ոսկե, արծաթե եւ 2 բրոնզե մեդալ
ՍպորտԿիեւում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանն առաջին օրը նվաճել է չորս մեդալ:
80 կգ քաշային կարգում Սարգիս Քոչարյանը եզրափակիչում 3:1 հաշվով հաղթել է ուկրաինացի Դմիտրո Պիշկովին:
Այս քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Մանուկյանը նվաճել է բրոնզե մեդալ:
98 կգ քաշային կարգի եզրափակիչում Արթուր Շահինյանը 2:6 հաշվով պարտվել է ուկրաինացի Դիմիտրի Տիմչենկոյին՝ բավարարվելով երկրորդ մրցանակով:
59 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը նվաճել է բրոնզե մեդալ, իսկ այս քշային կարգի հաղթողի կոչումը նվաճել է Ուկրաինան ներկայացնող Ժորա Աբովյանը:
Կիեւի մրցաշարում Հայաստանը կներկայացնեն նաեւ Կարեն Ասլանյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) եւ Վաչիկ Եղիազարյանը (130 կգ), որոնք պայքարի մեջ կմտնեն մարտի 4-ին: