Մոսկովյան մետրոյում ժամանող գնացքի ռելսերին ընկած տղամարդը ողջ է մնացել
ՀասարակությունՄոսկվայի մետրոպոլիտենի «Դմիտրովսկայա» կայարանում ուղևորներից մեկն ընկել է գնացքի ճանապարհին և ողջ է մնացել: ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին տեղեկացրել են մայրաքաղաքային մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից:
««Դմիտրովսկայա, կայարանում տեղի ժամանակով 19:20-ին միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ 33-ամյա մոսկվաբնակ տղամարդը ցատկել է ժամանող գնացքի ճանապարհին`ընկնելով պաշտպանիչ խրամատը: Տղամարդը ողջ է մնացել, նրա համար անհապաղ շտապ օգնության կանչ է գրանցվել», -ասվում է մետրոպոլիտենի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ միջադեպի հետևանքով տղամարդը լուրջ վնասվածքներ չի ստացել:
Ստուգման արդյունքում պարզվել է, որ տղամարդը հաշվառման մեջ է գտնվում հոգեբուժարանում: