Հենդերսոնը և Սթարիջը բաց կթողնեն Արսենալի հետ հանդիպումը
Սպորտ«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը և հարձակվող Դանիել Սթարիջը չեն մասնակցի «Արսենալի» հետ հանդիպմանը:
«Ջորդանը շարունակում է ապաքինվել: Նա մոտ է շարք վերադառնալուն, սակայն պատրաստ չէ խաղալ: Դանիելը մկանային խնդիր ունի: Նա մարզվում է անհատական ծրագրով: Կարծում եմ, որ նա ընդհանուր խումբ կվերադառնա հաջորդ շաբաթ»,- Կլոպի խոսքն է մեջբերում This is Anfield-ը:
Հավելենք, որ «Լիվերպուլի» և «Արսենալի» միջև հանդիպումը կկայանա վաղը` մարտի 4-ին, Երևանի ժամանակով 21:30-ին: