«Ռեալի» հայտացուցակն՝ առանց Ռոնալդուի
ՍպորտՄադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հրապարակել է հայտացուցակը «Էյբարի» դեմ Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի խաղին: Բացակայում է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը բաց էր թողել առավոտյան մարզումը: Որակազրկված են կիսապաշտպան Գարեթ Բեյլն ու հարձակվող Ալվարո Մորատան, վնասվածքներ ունեն պաշտպաններ Ֆաբիու Կոենտրաուն եւ Ռաֆայել Վարանը:
Դարպասապահներ. Կեյլոր Նավաս, Կիկո Կասիլյա, Ռուբեն Յանյես:
Պաշտպաններ. Կարվախալ, Պեպե, Սերխիո Ռամոս, Նաչո, Մարսելո, Դանիլո:
Կիսապաշտպաններ. Տոնի Կրոս, Խամես Ռոդրիգես, Կազեմիրո, Կովաչիչ, Մոդրիչ, Ասենսիո, Իսկո:
Հարձակվողներ. Քարիմ Բենզեմա, Լուկաս Վասկես, Մարիանո:
Մարտի 4-ին կայանալիք «Էյբար» - «Ռեալ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:15-ին: