Երևանի քաղաքապետարանը 10 մլն դրամի 27 հատ հեծանիվ է գնել. «Ժողովուրդ»
Տնտեսություն«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Այս տարվա ընթացքում քաղաքապետարանը 10 մլն դրամի 27 հատ հեծանիվ է գնել, ընդ որում՝ ամենավերջին մոդելի։ Հեծանիվները գնելուց առաջ մրցույթ են հայտարարել, մասնակցել 15 ընկերություն, հաղթող Է ճանաչվել 4-ը։ Դրանից հետո «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը 1 մլն 930 հազար դրամ արժողության մեկ հեծանիվ գնել Է հեծանվահրապարակի համար։ Խճուղային 6 հատ հեծանիվի համար վճարել են 2 մլն 274 հազար դրամ։ Քաղաքային բյուջեից լեռնային սիրողական 3 հատ, կանացի լեռնային սիրողական 2 հատ և 1 հատ ֆիտնեսի հեծանիվների համար ծախսվել Է 1 մլն 550 հազար դրամ։ Իսկ ահա 24 հատ լեռնային հեծանիվները գնվել են 4 մլն 152 հազար դրամով։ Թե այս գործարքներից ինչքան Է կազմել «ատկատը», մնում Է միայն ենթադրել»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։