Հայտնի են մարմնամարզության Հայաստանի կանանց առաջնության բոլոր հաղթողները
ՍպորտՕլիմպիական խաղերի չեմպիոն Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության մարզադպրոցում ավարվեց մարմնամարզությանի Հայաստանի կանանց առաջնությունը:
Արմենպրեսի հաղորդմամբ` հենացատկերի վարժությունում առաջին տեղում Աննա Գրիգորյանն է, նրան հաջորդում են Աննա Պետրոսյանը և Էլենա Հայկազունին: Զուգափայտերի վարժությունում ոսկե մեդալակիր դարձավ Աննա Գրիգորյանը, արծաթե և բրոնզե մեդալների հաջորդաբար արժանացան Էլենա Հայկազունին և Ինեսա Ջաղինյանը: Գերանի վարժությունում առաջին տեղում Գայանե Սիրականյան էր, երկրորդ տեղում Աննա Գրիգորյանն է, իսկ երրորդում` Էլենա Հայկազունին: Ազատ վարժությունում Հայաստանի չեմպիոն դարձավ Շուշան Բաբայանը, իսկ արծաթե մեդալակիր` Էլենա Հայկազունին, եռյակի վերջում Անի Եղիկյանն է:
Հայաստանի առաջնությանը մասնակցում էին 17 մարզիկներ Երևանից, Էջմիածնից և Գյումրիից: