Հոնկոնգում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև
ՄիջազգայինՀոնկոնգում 26 մարդ է ձերբակալվել ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով: Այս մասին հայտնել է RHTK-ը:
Բախումների հետևանքով 15 ոստիկան է տուժել: Բողոքի ակցիաներին մասնակցել է առնվազն 9 հազար մարդ: Ցուցարարներին ցրելու համար մահակներ և պղպեղային գազ են կիրառել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բախումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ բողոքողները փորձել են կրկին գրավել Մոնգկոկ շրջանը, որն ավելի վաղ ոստիկանները մաքրել էին բարիկադներից: