Կորուստներով խաղացող Ռեալը հեշտությամբ լուծեց Էյբարի հարցերը
ՍպորտԻսպանիայի առաջնության 26-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթեց «Էյբարին»:
Հանդիպման 14-րդ րոպեին Կարիմ Բենզեմ բացել է հաշիվը, իսկ 11 րոպե անց կրկնապատկել այն: Եւս 4 րոպե անց ֆրանսիացու փոխանցումից հետո Խամես Ռոդրիգեսը 3-րդ գնդակն է ուղարկել տանտերերի դարպասը:
60-րդ րոպեին Ասենսիոն 4-րդ գոլն է խփել: 72-րդ րոպեին Պենյան խփել է «Էյբարի» միակ գոլը:
Հանդիպումը բաց է թողել թեթև վնասվածք ունեցող Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ Գարեթ Բեյլը որակազրկված է: Վարանը նույնպես վնասվածք ունի և չի խաղացել:
Այս հաղթանակից հետո «արքայական» ակումբը 59 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 2 միավորով առաջ լինելով «Բարսելոնայից», որը տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել: Ընդհանուր հաշվարկում Զիդանի գլխավորած թիմը 1 խաղ պակաս է անցկացրել: