Լինգարդ. Ի սկզբանե գիտեինք Մխիթարյանի ունակությունների մասին
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներ Ջեսի Լինգարդն ու հարձակվող Մարկուս Ռեշֆորդը պատմել են, թե ինչ մականուններ ունեն իրենց թիմակիցները, գրում է «The Sun»-ը.
Նկարագրելով Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ Լինգարդն ասել է.
«Երբ նա եկավ թիմ, մենք գիտեինք, թե նա ինչ կարող է անել, և հիմա նա դա ցույց է տալիս: Նա գոլեր է խփում, գոլային փոխանցումներ է կատարում, նա հիանալի տղա է: Մխիթարյանը նաև շատ հումորով է»:
Լինգարդը նաև հայտնել է, որ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը «Աստված» մականունն ունի:
«Նրան համապատասխանում է նաև «Գազանը»` բառի բոլոր իմաստներով: Նրա մտավոր հատկանիշները նույնքան բարձր են, որքան՝ խաղային»,- ավելացրել է Ռեշֆորդը:
Ֆուտբոլիստները նաև հայտնել են, որ հարձակվող Ուեյն Ռունիին թիմում «Լեգենդ» են անվանում, դարպասապահ Դավիդ դե Խեային՝ «Կպչուն»:
«Լեգենդը միակ բառն է, որը կարող ես օգտագործել նկարագրելու համար այն ամենն, ինչ Ռունին արել է այս ակումբի և երկրի համար»,- ասել է Լինգարդը և շարունակել.
«Քրիս Սմոլինգը հայտնի է «Ձայն» մականվամբ, քանի որ նա միշտ խոսում է»:
Ռեշֆորդն էլ հավելել է.
«Նրա համար երբեմն պետք է որ շատ դժվար լինի, քանի որ պաշտպաներից ոմանք այնքան էլ լավ չեն խոսում անգլերեն: