Այս գիշեր Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 600 կրակոց, կիրառել է ականանետեր. Արցախի ՊԲ (ֆոտո)
Օրվա իրադարձություններՄարտի 4-ին եւ լույս 5-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 55 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց:
Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ առաջնային գծի արեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 եւ 82 միլիմետրանոց ականանետեր՝ արձակելով 5 արկ:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը եւ շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: