Հրշեջները մարել են «Արարատի գինու գործարան»-ում բռնկված հրդեհը
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 5-ին, ժամը 12:52-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Արարատ գյուղի «Արարատի գինու գործարան»-ի տարածքում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկման:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արարատ գյուղի Րաֆֆու 19 հասցեում գտնվող «Արարատի գինու գործարան»-ի անցագրային սենյակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:15-ին, մարվել` 13:31-ին:
Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, այրվել է սենյակի պատերի երեսպատումը և գույքը՝ մասնակի (30 քմ):