Ռոյսը խաղադաշտ դուրս կգա միայն ապրիլից
ՍպորտԴորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը չի կարող մասնակցել մարտի հանդիպումներին,- տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Կիսապաշտպանը վնասվածք է ստացել Լևերկուզենի «Բայերի» (6:2) հետ կայացած հանդիպման ընթացքում:
Գերմանացի ֆուտբոլիստը բաց կթողնի շուրջ 4 շաբաթ: Սպասվում է, որ նա կվերադառնա ապրիլի սկզբին: