Google –ի քարտեզներում հայտնվել է այն կղզին, որտեղ ապրում է Քինգ Քոնգը
ՀասարակությունGoogle Maps Ծառայության քարտեզներում հայտնվել է Գանգի հորինված կղզի, որտեղ ապրում է առասպելական ֆիլմերի հերոս Քինգ Քոնգը։ Օբյեկտը գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավային մասում։ Օգտատերերը կարող են թողնել մեկնաբանություններ ու նույնիսկ լուսանկարներ ամրակցել, հայտնում է Life.ru–ը։
ՀԻմա Գանգի կղզին արդեն ավելի քան 6․5 հազար մեկնաբանություն է հավաքել։
«Եկել եմ հատուկ կերակրելու մեծ կապիկին ու իմ հետ բերել եմ իմ բոսին։ Հույս ունեմ, նա գոնե մեկնումեկին դուր կգա, թեկուզեւ համեղ չլինի» ,գրում է Slava Post–ը։
«Ընտանիքիս հետ երկու շաբաթ հանգստացել եմ այնտեղ։ Ցնցող տեսարաններ էին։ Միայն ափսոս, որ ինտերնետային կապը լավ չէր աշխատում»,- մեկնաբանել է մեկ այլ օգտատեր։
Կապիկանման մոնստր Քինգ Քոնգի կերպարը հորինել է ամերիկացի ռեժիսոր Մերիան Քուփերը, Քինգ Քոնգն առաջին անգամ հայտնվել է 1933-ին նկարահանված նույնանուն ֆիլմում։