Սանչեսը ցանկանում է լքել Արսենալը Վենգերի պատճառով
ՍպորտԼոնդոնի «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը կարող է լքել ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում,- տեղեկացնում է Daily Mail-ը:
Ըստ աղբյուրի` Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի` «Լիվերպուլի» (1:3) հետ խաղից առաջ Սանչեսը թիմի մարզման ժամանակ վիճել է իր թիմակիցների հետ:
Սանչեսը ցանկանում է լքել «Արսենալը», քանի որ վատ հարաբերություններ ունի թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ:
Ոչ պաշտոնական տեղեկություններով չիլիացին կարող է տեղափոխվել «Յուվենտուս»: «Ծեր սինյորան» պատրաստվում է վերջինիս տրանսֆերի դիմաց «Արսենալին» վճարել 30 մլն եվրո: