Մերձմոսկովյան շրջանում թռչնագրիպի բռնկման հետևանքով 14 մարդ է հոսպիտալացվել
ՀասարակությունՌԴ Մոսկվայի մարզի 3 շրջանների թռչնաբուծական գործարաններում թռչնագրիպի բռնկում է գրանցվել: Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, հոսպիտալացվել են գործարանների 14 աշխատակիցներ, որոնք շփում են ունեցել վարակված թռչունների հետ:
Բուժհաստատության աղբյուրի խոսքով` փետրվարի 28-ին վերցված պարտադիր անասնապահական նմուշներում մասնագետները թռչնագրիպի գենետիկ նյութ են հայտնաբերել: Մարտի 5-ին անցկացված կրկնակի հետազոտությունը հաստատել է ստացված արդյունքները:
Նշվում է, որ գործարանի մյուս աշխատակիցների մոտ հիվանդության նշաններ դեռևս չեն նկատվել: Նախնական տվյալների համաձայն` թռչնագրիպի տարածման վտանգով պայմանավորված շուրջ 400 000 թռչուն ոչնչացման է ենթակա: