Արտակարգ դեպք Երեւանում․ հարեւանների միջեւ վեճն ավարտվել է կրակոցով․ վնասվել է 53-ամյա տղամարդու աչքը
ՀասարակությունԵրեւանում, մարտի 4-ին ժամը 12։30-ի սահմաններում 1-03 շտապօգնության թիվ 03 բժշկական խումբը ահազանգել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որ «ձախ ակնակապիճի միջին շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխել մի քաղաքացու։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, պարզվել է, որ վիրավորը 53-ամյա Խաչիկ Վ.-ն է։ Աղբյուրի փոխանցմամբ, այդ օրը, ժամը 12։00-ի սահմաններում նա իր տան տանիքի ձյունը մաքրելիս է եղել, երբ ըստ իր հայտարարության հարեւանը՝ 42-ամյա Արթուր Մ.-ն, վիճաբանել է իր հետ, որի ժամանակ էլ իրեն պատկանող օդամղիչ ատրճանակով կրակել է իր աչքին։
Էրեբունու ոստիկաններն արդեն հայտնաբերել են Արթուր Մ.-ին, ով ներկայացրել է նաեւ թիվ ММ-24897 համարի օդամղիչ ատրճանակը: Նշանակվել է դատաբժշկական եւ դատաձգաբանական, դատահետքաբանական, մատնադրոշմային փորձաքննություններ։