Տաք օդային հոսանքների ներթափանցումը կշարունակվելի
ՀասարակությունԱռաջիկա 4 օրը հարավային տաք օդային հոսանքների ներթափանցումը կշարունակվի:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ Հիդրոմետծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Այսօր առկա ամպամածությունը առաջիկա ժամերից աստիճանաբար կնոսրանա, մինչև մարտի 10-ը հանրապետությունում սպասվում է արևառատ և առանց տեղումների եղանակ»,- նշել է նա:
Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կլինի նորմային մոտ՝ Երևանում գիշերը տատանվելով 0-ի սահմաններում: Ցերեկը սպասվում է +10…+12 աստիճան տաքություն: