Գյումրիում դի է հայտնաբերվել
ՀասարակությունԳյումրի քաղաքի Երևանյան խճուղու թիվ 133 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Ինչպես տեղեկանում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ահազանգը ստացվել է մարտի 6-ին, ժամը 11:18-ին, անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել են 1955 թ. ծնված Ռ. Ա.-ի դին: