Ամբողջությամբ կանանց անձնակազմով ինքնաթիռն առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունն Է կատարել
Հասարակություն Հնդկաստանի Air India ավիաընկերության հանրանավը, որի անձնակազմն ամբողջությամբ բաղկացած Էր կանանցից, առաջին անգամ շուրջերկրյա թռիչք Է կատարել: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտնել Է Associated Press-ը:
Օդանավը փետրվարի 27-ին Նյու Դելիից մեկնել Է Սան Ֆրանցիսկո Խաղաղ օվկիանոսի վրայով: Հետադարձ երթուղով, որն այս անգամ անցել Է Ատլանտյան օվկիանոսի եւ Եվրասիայի վրայով, ինքնաթիռը մեկնել Է մարտի 3-ին:
Նշվում Է, որ հանրանավը թռիչքի պատրաստած ցամաքային ծառայությունների աշխատակիցները, ինչպես նաեւ այդ չվերթի հետ աշխատած կարգավարները նույնպես կանայք են եղել:
Air India-ի աշխատակիցներն արդեն դիմել են Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչներին՝ այս նվաճումը որպես համաշխարհային ռեկորդ գրանցելու համար: Չվերթը կազմակերպվել Էր մարտի 8-ին նշվող Կանանց միջազգային օրվա առթիվ: