Վահե Բաղդասարյանին շնորհվել է գրոսմայստերի տիտղոս
ՍպորտՇախմատի միջազգային ֆեդերացիան գրոսմայստերի կոչում է շնորհել Վահե Բաղդասարյանին:
Արմենպրեսի հաղորդմամբ՝ Վահեն 2006 թվականին արագ շախմատի պատանիների Եվրոպայի թիմային առաջնության չեմպիոն և անհատական 3-րդ մրցանակակիր է դարձել, 2007 թվականին` մինչև 14 տարեկանների Հայաստանի չեմպիոն, նույն թավականին՝ Եվրոպայի պատանեկան առաջնության 6-րդ մրցանակակիր։ 2012 թվականից միջազգային կարգի վարպետ է:
Վահե Բաղդասարյանը ծնվել է 1993 թվականին Երևանում: