Արցախում աշնանացան ցանքատարածությունների մակերեսը չի փոփոխվել
ՀասարակությունԱրցախում այս տարի աշնանացան ցանքատարածությունների չափը նախորդ տարվա համեմատ գրեթե չի փոփոխվել՝ չնայած պետական աջակցության բացակայությանը։ ԱՀգյուղատնտեսության նախարարությանբուսաբուծության և բույսերիպաշտպանություն բաժնի պետ ՎիլենԱվետիսյանը ն աև նշել է, որ այս տարի աշնանացան ցանքատարածությունները կազմում են 53788 հա, որից 24606 հա-ն՝ գարի, իսկ 29182 հա-ն՝ ցորեն:
«Անցած տարի աշնանացան է կատարվ 54748 հա ցանքատարածության վրա, որտեղ մեծ մասնաբաժին է ունեցելպետական աջակցությունը: 2016թ.-ինաշնանացանի համար պետականաջակցություն նախատեսված չի եղել, բացառությամբ պարարտանյութերի, որոնքընդհանուր հիմունքներով տրամադրվել ենհողօգտագործողներին: Գյուղացիները հողը< b>մշակում են ըստ իրենց պահանջարկի»,- մանրամասնել է Վ. Ավետիսյանը և հավելել, որ նման ակտիվությունը հիմնականում պայմանավորված է եղել անցած տարվա ընթացքում արձանագրված բարձր բերքով:
2016 թվականին Արցախում հացահատիկի բարձր բերք է գրանցվել. միջին բերքատվությունը հեկտարից կազմել է 25,3 ցենտներ: