Ընկած քարաբեկորը վնասել է վանաձորցու տան պատը
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 6-ին, ժամը 12:02-ին տեղեկություն է ստացել, որ մարտի 4-ին, ժամը 16:00-ի սահմաններում Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Խնձորուտ թաղամասի թիվ 1 փողոցի թիվ 49 տան հետնամասի մոտակա սարալանջից քարաբեկորներ են ընկնում. առկա է քարաթափման վտանգ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ տան հետնամասում գտնվող 30 մ բարձրության սարալանջից քարաբեկոր (մոտ 0,8 խմ) է պոկվել և, ընկնելով, հարվածել տան պատին՝ առաջացնելով մեծ ճաքեր. առկա է ևս երկու քարաբեկորների ընկնելու վտանգ:
Փրկարարները հեռացրել են ընկած և թուլացած քարաբեկորները: