Մեյվեզեր. Եթե լինեի Մակգրեգորի տեղը, մեծ գումարի դիմաց թույլ կտայի, որ ինձ ծեծեն
ՍպորտՄեծ Բրիտանիայում շրջագայություն անցկացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերը հերթական անգամ մեկնաբանել է UFC-ի չեմպիոն, իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորի հետ մենամարտելու հնարավորությունը:
«Եթե ես նրա տեղը լինեի և խելացի գործեի, ապա թույլ կտայի Ֆլոյդ Մեյվեզերին ծեծել ինձ մեծ գումարի դիմաց, քանի դեռ կրկին չեմ պարտվել UFC-ում: Դա տրամաբանական է բիզնեսի տեսանկյունից:
Մեր միջև տարբերությունը նման է աշխատակցի և գործատուի հարաբերություններին: Եթե ինչ-որ մեկն ասում է, որ ցանկանում է մենամարտել Ֆլոյդ Մեյվեզերի հետ, ապա ես պարզապես ասում եմ «այո»: Սակայն Կոնորի նման տղան UFC նախագահի հետ խոսելու կարիք ունի:
Մեկ մենամարտի ընթացքում ավելի շատ եմ վաստակել, քան Մագրեգորն ամբողջ կարիերայում»,- Մեյվեզերի խոսքը մեջբերում է «BoxingScene»-ը: