Լյուքսեմբուրգում շունը 286 հազար եվրո է հայտնաբերել գնացքում
ՀասարակությունԼյուքսեմբուրգում Քեշ անունով ծառայողական շունը 286 հազար եվրո է գտել. գումարը թաքցված է եղել գնացքում:
BBC-ի հաղորդմամբ` որոնումն իրականացվել է թմրանյութերի դեմ տարվող պայքարի պետական ծրագրի շրջանակներում: Խուզարկու շունն իրավապահ մարմինների աշխատակիցներին բերել է երկու անձանց մոտ, որոնք 50 հազար եվրո են ունեցել, իսկ գումարի մյուս մասը պահել են ուղեբեռում:
Նշվում է, որ տղամարդիկ ձերբակալվել են, իսկ գումարը` առգրավվել:
Երկրի օրենքների համաձայն` տղամարդիկ պարտավոր են եղել հայտարարել 10 հազար եվրո գումարից ավել միջոցների մասին: Դեռևս անհայտ է, թե որտեղից են նրանք վերցրել գումարը և որտեղ են ցանկացել տեղափոխել: