Մասիմիլիանո Ալեգրի. Չեմ պատրաստվում գլխավորել «Արսենալը»
ՍպորտԹուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին պատմել է, որ մտադիր չէ գլխավորել Լոնդոնի «Արսենալը»: Ավելի վաղ բրիտանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ իտալացի մասնագետը համաձայնել է գլխավորել անգլիական ակումբը եւ սպասում է Արսեն Վենգերի որոշմանը:
«Կկրկնեմ այն, ինչը ասել եմ նախկինում: Ես չեմ պատրաստվում գլխավորել «Արսենալը»: Եթե դա նույնիսկ այդպես լիներ, «Յուվենտուսի» ղեկավարությունը տեղեկացված կլիներ այդ մասին: Պայմանագրիս ավարտից հետո կքննարկենք իմ ապագայի հարցը»,- Ալեգրիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Ալեգրին 2014-ից է գլխավորում «Յուվենտուսը», որի հետ 2-ական անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն ու գավաթակիր, նվաճել երկրի Սուպերգավաթը եւ հասել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2018-ի հունիսի 30-ը: