Samsung-ը գրանցել է Galaxy X ապրանքանշանը
ՀասարակությունSamsung ընկերությունը Հարավային Կորեայում գրանցել է Galaxy X ապրանքային նշանը: Գրանցման մասին տեղեկությունը տեղադրվել է Կորեայի` ինտելեկտուալ սեփականության իրավունքների Տեղեկատվական ծառայությունում:
Lenta.ru-ն գրում է, որ պատրաստվող ապրանքի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում: Ենթադրվում է, որ ընկերությունը պատրաստվում է Galaxy X անվան տակ թողարկել առաջին սմարթֆոնը ծալվող դիսփլեյով:
Կայքի տեղեկությունների համաձայն` հեռախոսը հագեցած կլինի Qualcomm Snapdragon 835 կամ Exynos 8995 պրոցեսորով և 6 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ, ինչպես նաև` 13 և 12 մեգապիքսել հզորությամբ երկու տեսախցիկով:
Սպասվում էր, որ Galaxy X-ի շնորհանդեսը կկայանա 2016 թվականի վերջում, սակայն Galaxy Note 7 մոդելի հետ ծագած խնդիրների պատճառով սմարթֆոնի շնորհանդեսը տեղափոխվել է 2017 թվականի ավարտ:
Նշվում է, որ շուկայի արձագանքը գնահատելու համար կթողարկվի սմարթֆոնի 100 հազար նմուշ: