Արգիշտի փողոցի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
ՀասարակությունՄարտի 6-ին, ժամը 20:02-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արգիշտի փողոցի թիվ 7/4 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին ու հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում՝ լոգարանի հատակին, հայտնաբերվել է 1956 թ. ծնված Մ. Վ.-ի դին: