Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է. Հայաստանում փակ ճանապարհներ չկան
ՀասարակությունՀայաստանի տարածքում մարտի 7-ի ժամը 09:00-ի դրությամբ կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: