Բակո Սահակյանը խորհրդակցության է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարներին եւ Ստեփանակերտի քաղաքապետին
ՀասարակությունԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 7-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, քննարկվել են շրջաններում եւ մայրաքաղաքում իրականացվող մի շարք ծրագրերին վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ: