Արտակարգ դեպք Երևանում. Կենտրոն վարչական շրջանի տներից մեկում հայտնաբերվել է 2 տղամարդու դի
ՀասարակությունԵրեւանում այսօր՝ մարտի 7-ին, շենքերից մեկի բնակարանում երկու տղամարդու դի է հայտնաբերվել: Ժամը 10։20-ի սահմանում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Կորյունի 23/49 հասցեում հայտնաբերվել է 2 տղամարդու դի։
Ըստ shamshyan.com-ի՝ դատաբժշկի նախնական տվյալների համաձայն մահացածները «բենզինիստներ» են եղել։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածներից մեկը Երեւանում գրանցված, սակայն մշտական բնակության վայր չունեցող 53-ամյա Ալեքսանդր Գ.-ն էր, իսկ մյուս մահացածը, ըստ տեղեկությունների, Երեւանի բնակիչ էր, անունը՝ Արմեն։