Ծանրամարտի կանանց թիմը հավաք է անցկացնում Ծաղկաձորում
ՍպորտՀայաստանի ծանրամարտի կանանց հավաքականը ընդլայնված կազմով հավաք է անցկացնում Ծաղկաձորում:
Այս մասին ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը:
«Ինչպես ասել էի, այս տարի մեզ համար նախապատրաստական և ձևավորման տարի է: Մեզ նմանատիպ հավաքներ շատ են հարկավոր: Եկող տարի Եվրոպայի առաջնությունում պետք է անպայման հաջող հանդես գանք, քանի որ նույն տարում ունենք նաև Պատանեկան օլիմպիական խաղեր»,- ասաց Ներսիսյանը:
Ուսումնամարզական հավաքը կավարտվի մարտի 18-ին: Հավաքին մասնակցում են պատանեկան, երիտասարդական և մեծահասակների հավաքականների 19 մարզիկներ: