Տիբեթում կբացվի ամենաբարձրլեռնային ավտոմոբիլային թունելը
Հասարակություն2017 թվականի սեպտեմբերին ՉԺՀ-ի Տիբեթի ինքնավար շրջանում կբացվի նոր ամենաբարձրլեռնային ավտոմոբիլային թունելը, ծովի մակարդակից որի բարձրությունը 4,74 հազար մետր Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 7-ին գրում Է China Daily թերթը՝ վկայակոչելով շինարարների շտաբը:
Թունելը փորվում Է Նինգչի եւ Լհասա քաղաքային օկրուգների միջեւ ընկած Միլա լեռան մեջ: Այն դառնալու Է Լհասա-Նինգչի արագընթացիկ ավտոճանապարհի բաղկացուցիչ մասը: Թունելի մի ուղեգծի երկարությունը կազմու
մ Է 5 հազար 727 մետր, հանդիպական ուղեգծինը՝ 5 հազար 720 մետր:
Թունելի շինարարությունն սկսվել Է 2015 թվականի ապրիլին: Ներկայում աշխատանքներն ավարտված են գրեթե 70 տոկոսով: Շինարարների շտաբի ղեկավար Վան Լյանի խոսքով՝ աշխատանքները դժվարացնում են բարձրության վրա թթվածնի ցածր պարունակությունը, ինչպես նաեւ սառնամանիքները, որոնք ձմռանը հասնում են մինուս 30 աստիճանի:
Ներկայում աշխարհում ամենաբարձրլեռնային ավտոմոբիլային թունելը 2016 թվականի սեպտեմբերին Չինաստանի Ցինհայ նահանգում կառուցված թունելն Է: Դրա ուղեգծի միջին բարձրությունը գերազանցում Է 4,4 կիլոմետրը: Այն ձգվում Է Տիբեթի ինքնավար շրջանի Գոլոգի Մացին գավառում եւ 419-կիլոմետրանոց բարձրլեռնային խճուղու բաղկացուցիչ մասն Է, որը բացվելու Է 2017 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: