Գագիկ Ծառուկյանը թույլ չտվեց իր ոտքերի տակ ոչխար մորթել
ՀասարակությունԱյրումի բնակիչ Շարմազան Մարգարյանը մինչ «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման գալը, իր անասնագոմից ընտրել, լողացրել եւ զարդարել էր ամենալավ ոչխարին: Շարմազան պապը ոչխարը ցանկանում էր մորթել Գագիկ Ծառուկյանի ոտքերի մոտ՝ ի նշան այն վստահության եւ սիրո, որն ինքն ու իր ընտանիքը տածում են Ծառուկյանի հանդեպ: Գագիկ Ծառուկյանը, սակայն, թույլ չտվեց, որ իր ոտքերի տակ ոչխար մատաղ անեն, ասաց՝ «տար պահիր, ապրիլի 2-ին կմորթես»:
Այրումում եւս Գագիկ Ծառուկյանը ներկայացրեց այն 15 կետերը, որոնք դաշինքի անդամները հռչակել են իբրեւ ծրագրային դրույթներ եւ որոնք անհրաժեշտ են համարում Հայաստանի տնտեսությունը զարգացնելու համար: