Նորատուս-Մարտունի ավտոճանապարհին կողաշրջված բեռնատարի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 7-ին, ժամը 14.13-ին ահազանգ է ստացել, որ Նորատուս-Մարտունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհարժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Սևան-Մարտունի-Գետափ հատվածի 40-րդ կմ-ին «ԳԱԶ- 5311» մակնիշի 34 TT 842 պետհամարանիշով (վարորդ՝ Մ. Մ.) բեռնատար ավտոմեքենան շրջվել է, վարորդը արգելափակվել է խցիկում, իսկ ուղևոր՝ 1962 թ. ծնված Ս. Վ.-ը, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Գավառ քաղաքի ԲԿ:
Փրկարարները Մ. Մ.-ին դուրս ենե բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Գավառի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։