Հրշեջները մարել են Արտաշատում բռնկված հրդեհը
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 7-ին, ժամը 13:43-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արազի փողոցի թիվ 39 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հրդեհը մեկուսացվել է ժամը 14:25-ին, մարվել՝ 14:44-ին: Այրվել է բնակարանի հյուրասենյակի գույքն ամբողջությամբ: