Սերբիայի վարչապետը վթարի է ենթարկվել
Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը վթարի է ենթարկվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով gazeta.ru կայքը, այս մասին տեղեկացնում են սերբական լրատվամիջոցները:
Ճշտվում է, որ վարչապետի ծառայողական մեքենային է բախվել մեծ արագությամբ ընթացող մի մեքենա: Անձամբ վարչապետը չի տուժել: Ներկայում պարզվում են կատարվածի բոլոր հանգամանքները: