Սիրիացի փախստականը պարտվել է Facebook–ի դեմ ներկայացված հայցը
ՀասարակությունՍիրիացի փախստական Անաս Մոդամանին, որը Գերմանիայում նշանավոր է դարձել կանցլեր Անգելա Մերկելի հետ սելֆին հրապարակելուց հետո, պարտվել է Facebook –ի դեմ ներկայացրած հայցը։ Դատարանը որոշել է, որ Facebook-ը չպետք է ինքնուրույն որոնի Մոդամանիի մասին ֆեյքային նորություններ ու ջնջի դրանք, ինչը պահանջում էր հայցվորը, հայտնում է DW–ն։
Այսպիսով, Մոդամանին հետագայում ստիպված կլինի անձամն գտնել իր մասին կեղծ ու վիրավորական գրառումներն ու հայտնել դրանց մասին սոցցանցի ադմինիստրացիային։
Մոդամանին հանրահայտ էր դարձել Մերկելի հետ լուսանկարվելուց հետո՝ երբ 2015-ին Մերկելը այցելել էր Շպանդաու թաղամասում գտնվող փախստականների ժամանակավոր ապաստան։ Երիտասարդը լուսանկարը հրապարակել էր Facebook–ում ու հավաստիացնում է, որ այդ օրվանից իրեն հետապնդում են, նրան սկսել են վերագրել մասնակցություն Բրյուսելում ու Բեռլինում տեղի ունեցած ահաբեկչություններին։